NEXT Model Management

NEXT Model Management–ը միջազգային մոդելային գործակալություն է, որն ունի գրասենյակներ Նյու Յորքում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մայամիում, Միլանում, Փարիզում, Տորոնտոյում, Մոնրեալում և Վանկուվերում։ Հիմնադրվել է 1989 թվականին Ֆեյթ Քեյթսի կողմից[1]։ Ըստ models.com կայքի, այն երեք առաջատար մոդելային գործակալություններից մեկն է[2]։

NEXT–ը նաև ունի «Հատուկ ամրագրումներ» անունով ճյուղ, որը հովանավորում է հայտնի աստղերին, որոնցից են Լանա Դել Ռեյը, Ջեսսի Ջեյը, Կելիսը, Էլիս Դելալը, Les Twins–ը, Բոննի Ռայթը և այլք[1][1][3]։

  1. 1,0 1,1 1,2 «About». Next Management. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. http://models.com/agency/Next-Models-NY

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy